ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.09.2020 12:00
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ վարել է տրանսպորտային միջոց
Սեպտեմբերի 17-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1989թ.ծնված Հ. Մ.-ն 2020թ.հունիսի 29-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: