ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.09.2020 12:18
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ վարել է տրանսպորտային միջոց
Սեպտեմբերի 10-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Ա.-ն 2020թ.օգոստոսի 26-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից սեպտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին ուղարկելու համար: