ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.02.2021 14:51
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ վարել է ավտոմեքենա
Փետրվարի 15-ին ԱՀ Ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ մայրաքաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Բ.-ն 2021թ. փետրվարի 9-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից փետրվարի 13-ին ոչ սթափ վիճակում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում վարել է ավտոմեքենա:
Նախապատրաստվում է նյութեր ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար։