ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2020 14:19
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ վարել են տրանսպորտային միջոց
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ճարտար քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ն. Օ.-ն 2020թ. հուլիսի 6-ից երկու տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, օգոստոսի 30-ին Ճարտար քաղաքում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Մարտունու շրջանային բաժին ուղարկելու համար:
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Հ. Հ.-ն 2020թ. օգոստոսի 17-ից երկու տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սեպտեմբերի 3-ին Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Մարտունու շրջանային բաժին ուղարկելու համար: