ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.09.2020 12:57
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից վարել են տրանսպորտային միջոց
Սեպտեմբերի 11-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Շուշիի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Մ. Բ.-ն 2020թ.հունիսի 23-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից սեպտեմբերի 10-ին Շուշի քաղաքի Հեքիմյան փողոցում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Շուշիի շրջանային բաժին ուղարկելու համար:
Սեպտեմբերի 11-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1996թ.ծնված Ա. Գ.-ն 2020թ. հունիսի 14-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից սեպտեմբերի 4-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: