ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.11.2014 16:37
Զինամթերքի կամովին հանձնում
Նոյեմբերի 4-ին Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Վ.Ս-ն ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «Ֆ-1» տիպի և ինքնաշեն մեկական նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, ինքնաձիգի 1 պահեստատուփ, 30 հատ 12.7 մմ և 250 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ և գնդացրի 1 շղթա: