ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2021 13:40
ԶԵՆՔԻ,ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
Մարտի 24-ին Շուշի քաղաքի բնակիչ,1991թ.ծնված Դ. Ա.-ն ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն է կամովին հանձնել «ԱԿՄՍ» մոդելի ինքնաձիգը, «РПГ» տեսակի նռնականետը և երկու ինքնաձիգի պահեստատուփ լիցքավորված 60 փամփուշտով, որը նույն օրը գտել է Մարտակերտի շրջանի «Ալաշան» կոչվող տեղանքի մերձակա տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: