ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.01.2016 16:09
Զենքի և զինամթերքի կամովին հանձնում
Հունվարի 20-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Է. Ա-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 390 փամփուշտ:
****
Հունվարի 20-ին Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Պ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ՏՕԶ-8» տիպի 1 հրացան:
****
Հունվարի 20-ին Շուշիի շրջանի Եղցահող գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Մ. Թ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է ինքնաշեն 1 հրացան: