ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2017 17:19
Զենքի ու ռազմամթերքի կամովին հանձնում Ասկերանի և Շահումյանի շրջբաժիններում
Հունվարի 31-ին տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ս. Ս-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ և տարբեր տրամաչափի 67 փամփուշտ:
*****
Հունվարի 31-ին Շահումյանի շրջանի Զուար գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Ա. Մ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 հատ ինքնաձիգի ժանգոտված փող, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 8 պահեստատուփ և 5,45մմ տրամաչափի 150 փամփուշտ: