ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2015 17:38
Զենքերի կամովին հանձնում ՝բացատրական աշխատանքների արդյունքում
Օգոստոսի 1-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում նույն շրջանի Զագլիկ գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Ս. Վ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «Կարաբին» տիպի 1 հրացան և 1 թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ:
****
Օգոստոսի 1-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում նույն շրջանի Սարգսաշեն գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «Մոսին» տիպի 1 հրացան, իսկ Կարմիր Շուկա գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ի. Բ-ն՝ «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ: