ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.04.2016 17:14
Երկու պատահարի դեպք Քաշաթաղի շրջանում
Ապրիլի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի N տան բնակիչ, 1980թ. ծնված Ն. Ա-ն, վարելով «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, Բերձոր-Գանձա ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառերին, ինչի հետևանքով ուղևորուհի՝ նույն փողոցի թիվ 20 շենքի N բնակարանի բնակչուհի, 1979թ. ծնված Ն. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քաշաթաղի շրջբուժմիավորում:
*****
Ապրիլի 28-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ս. Ա-ն, վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Մարտունաշեն-Գետափ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին անվադողը պայթելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհի՝ նույն գյուղի բնակչուհի, 1982թ. ծնված Ա. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերձոր քաղաքի բուժմիավորում: