ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.03.2016 17:13
Երեք պատահար՝ մեկ օրում
Մարտի 23-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Գալստյան փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Դ. Գ-ն, վարելով «ԶԻԼ 133» ավտոմեքենան, Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակչուհի, 1937թ. ծնված Արևհատ Յուզբաշյանին, ով տեղում մահացել է:
*****
Մարտի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ սալջարդ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակչուհի, 1985թ. ծնված Կ. Հ-ն և Վանք գյուղի բնակչուհի, 1957թ. ծնված Զ. Հ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:10-ի սահմաններում, Շուշիի շրջանի Հին շեն գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Դ. Ա-ն, վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 14 շենքի մոտ բախվել է նույն փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1959թ. ծնված Վ. Ա-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհիները ստացել են նշված վնասվածքները:
*****
Մարտի 23-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, Շուշի քաղաքի Անդրանիկի փողոցի N տան բնակիչ, 1952թ. ծնված Լ. Ա-ն, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան, Բեկոր Աշոտի փողոցում վրաերթի է ենթարկել Նիկոլ Դումանի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակչուհի, 2012թ. ծնված Լ. Գ-ին, ով գանգուղեղային փակ վնասվածքով տեղափոխվել է շրջբուժմիավորում: