ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.11.2019 10:59
Դիմում մեղայականներ են ստացվել
Նոյեմբերի 22-ին ԱՀ ոստիկանության Քրեակատարողական վարչությունից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է ստացվել նույն վարչության քննչական մեկուսարանի կալանավորներ ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1991թ.ծնված Կ. Մ.-ի և ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Ա.-ի դիմում մեղայականներն առ այն, որ 2019թ.օգոստոսի սկզբներին Կ. Մ.-ն, Ա. Ա.-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1975թ.ծնված Ս. Ս.-ն Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում կայանված «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գազի բալոնը, պահեստային անվադողը, մարտկոցը, նվագարկիչը, ուղևորի նստատեղի գլխիկը, նստատեղի արանքի ձեռքի հենարանը, տեխանձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը:
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: