ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 15:07
Դիակ է հայտնաբերվել
Հունվարի 3-ին ասկերանի շրջանի բնակիչ, 2003թ.ծնված Ս. Դ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Իվանյան գյուղում տղամարդու դի է հայտնաբերել:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված գյուղում տեղակայված Ասկերան քաղաքի բնակիչ, 1964թ.ծնված Ա. Հ.-ին պատկանող երկհարկանի կիսակառույց տան առաջին հարկում հայտնաբերվել է Հադրութի շրջանում հաշվառված,1956թ.ծնված Ս. Ա.-ի դին:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: