ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2015 17:26
Դանակով հարվածել է կնոջը
Փետրվարի 4-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Պուշկինի փողոցի N տան բնակչուհի, 1973թ. ծնված Ն. Բ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 19:20-ի սահմաններում, նշված տանը 1963թ. ծնված Շ. Բ-ն (բն. է նույն հասցեում) վիճաբանության մեջ է մտել կնոջ` Ն. Բ-ի հետ և խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել նրան:
Դանակն առգրավված է:
Շ. Բ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն: