ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2017 14:44
Դանակահարություն Հադրութ քաղաքում
Հունվարի 22-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Հադրութի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հունվարի 21-ին՝ ժամը 22:30-ին, ձախակողմյա կրծքավանդակի, կոնքազդրային մասերի ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Շմավոնի փողոցի N տան բնակիչ,1973թ. ծնված Ա. Հ-ն:
Պարզվել է, որ Ա. Հ-ն նշված վնասվածքները ստացել է Սահակյան փողոցի N տան բնակիչ, 1973թ. ծնված Է. Մ-ի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ` վերջինիս կողմից դանակով հարվածներ հասցնելու եղանակով:
Է. Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին, դանակն առգրավված է: