ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.03.2015 11:58
Դանակահարողը բերման է ենթարկվել
Մարտի 6-ին շրջհիվանդանոցից ոստիկանության Ասկերանի շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի բաց ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապետ գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Դ. Դ-ն (ժամանակավոր բնակվում է Աղդամի տարածքում):
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21:30-ի սահմաններում, Աղդամի տարածքում վիճաբանության ժամանակ Ստեփանակերտ քաղաքի Լ. Հուռունցի փողոցի N տան բնակիչ, 1973թ. ծնված Վ. Մ-ն խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Դ. Դ-ի կրծքավանդակին:
Վ. Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Դանակն առգրավված է: