ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.09.2015 12:48
Գումարը իրեն է վերցրել, իսկ պայուսակը վերադարձրել
Սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1960թ. ծնված Ս. Մ-ն հեռախոսով ոստիկանության Շուշիի շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի հանրապետության քաղաքացի Ժիլբերտ Ռաֆֆիեռը (ծնված 1945թ.) Շուշի քաղաքում կորցրել է դրամապանակը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ժ. Ռաֆֆիեռը Շուշի քաղաքի Երամիշյան 13 հասցեում տեղակայված՝ Ղազանչեցոց փողոցի թիվ 72 շենքի N բնակարանի բնակիչ, 1970թ. ծնված Ա. Խ-ի կողմից շահագործվող սննդի օբյեկտում ընթրելուց հետո՝ մոռացության տալով այնտեղ է թողել ձեռքի պայուսակը, որից Ա. Խ-ն գողացել է 535.000 ՀՀ դրամ գումարով դրամապանակը և հաջորդ օրը պայուսակը վերադարձրել նրան:
Գողոնն առգրավված է: