ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 11:10
Գողություններ24
Հունվարի 19-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Մ.-ն հունվարի 17-ին ժամը 03:00-ի սահմաններում չկողպված դռնով մուտք է գործել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Կ. Հ.-ին պատկանող առանձնատուն և գողացել ալյումինե 3 տարա, պղնձե 1 կաթսա, զոդման փչակ և մազ կտրելու էլեկտրական 2 սարք:
Գողոնը մասամբ վերցված է:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Հունվարի 19-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ,1973թ.ծնված Ա. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր առանձնատնից գողություն է կատարվել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան կողպեքը բացելու միջոցով մուտք է գործել տուն և ննջասենյակի պահարանից կախած պայուսակից գողացել ապակյա տարրա, որի մեջ առկա էր մոտ 170.000 դրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Հունվարի 19-ին ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ «Արցախէներգո» ՓԲԸ-ից ստացված գրության ստուգմամբ պարզվել է, որ նշված ընկերության Քաշաթաղի մասնաճյուղում շահագործվող «ՈԻԱԶ 315142» մակնիշի ավտոմեքենան Ա. Ա.-ն (տվյալները պարզվում են) մարտական գործողությունների ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 18-ին անվտանգության նկատառումներից ելնելով տրամադել է ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ՝ Ն. Բ.-ին, ով ավտոմեքենան տեղափոխել է Կապան քաղաքի Շինարարների փողոցից , որտեղից էլ անհայտ անձիք գողացել են։
Վնասի չափը պարզվում է։