ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.12.2015 17:37
Գողությունը կատարել էր համագյուղացին
Դեկտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ, 1952թ. ծնված Ա. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ անհայտ անձը ապօրինի մուտք է գործել իր առանձնատան նկուղային հարկում տեղակայված հավաբուն և գողացել 6 թև հավ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է համագյուղացի, 1981թ. ծնված Վ. Ս-ն:
Վ. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Գողոնն առգրավված է: