ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.02.2016 16:34
Գողությունը բացահայտվեց՝ տաք հետքերով
Փետրվարի 17-ին Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակիչ, 1939թ. ծնված Է. Մ-ն բանավոր հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի թիվ 46 հասցեում տեղակայված շուկայում՝ իր կնոջ վաճառման կետից անհայտ անձինք գողացել են 2 տաբատ` պատճառելով ընդհանուր 19.500 դրամի վնաս:
Տաք հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ն. Ստեփանյան փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1979թ. ծնված Ե. Ս-ն (նախկինում դատված):
Ե. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն:
Գողոնն առգրավված է: