ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2020 14:47
Գողություն՝ավտոմեքենայից
Հունիսի 4-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Յ. Ի.-ի կողմից ԱՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2020թ.ծնված մայիսի 21-ից մինչև մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, Շուշիի շրջանի վարչական տարածքում տեղակայված էլեկտրացանցից դեպի Քաշաթաղ տանող ավտոճանապարհի 7-րդ ոլորանում անսարք վիճակում կայանված իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայից անհայտ անձը գողություն է կատարել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: