ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.07.2015 17:11
Գողություն՝ Քռասնի գյուղում
Հուլիսի 7-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Վ. Լ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իր տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հուլիսի 5-ին անհայտ անձը մուտք է գործել նշված գյուղում տեղակայված` Վ. Լ-ին պատկանող տուն և գողացել «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, «Քենոն» տեսակի թվային ֆոտոապարատ, 2.000 ՀՀ դրամ և հագուստեղեն՝ պատճառելով 198.000 դրամի վնաս: