ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.11.2018 10:23
Գողություն
Ս.թ.նոյեմբերի 22-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Մարտունու շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Գ. Հ-ն Մարտունու շրջանի գյուղերից մեկին տրամադրած գյուղամիջյան ճանապարհների սալապատման համար նախատեսված քարաղյուսից 2018թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում պարբերաբար գողացել է ընդհանուր առմամբ 320 հատ քարաղյուս:
Վնասի չափը պարզվում է :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: