ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.09.2014 15:02
Գողություն
Օգոստոսի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցի N տան բնակիչ, 1979թ. ծնված Ա. Ս-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ իր տան բակից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ օգոստոսի 30-ի ժամը 10:00-ից մինչև 31-ի ժամը 09:30-նն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել նշված տան բակ և լվացքի պարանից գողացել 110.000 դրամ ընդհանուր արժողությամբ 4 բաճկոն, որոնցից մեկի գրպանում առկա էր 1.100 ԱՄՆ դոլար և 4000 ՌԴ ռուբլի: