ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.02.2016 16:54
Գողություն` հանգստյան գոտիներից
Փետրվարի 22-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության և ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Ա. Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 1993թ. ծնված Հ. Հ-ն, 1994թ. ծնված Գ. Հ-ն, Ազատամարտիկների փողոցի թիվ 21 շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Ի-ն և Տիգրան Մեծի փողոցի N տան բնակիչ, 1997թ. ծնված Տ. Գ-ն, 2015թ. դեկտեմբերին, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարածքում տեղակայված՝ 1975թ. ծնված Մ. Մ-ին (բն. է նշված գյուղում) պատկանող հանգստյան գոտուց գողացել են 5 հատ ինքնաեռ, 2 հատ կավե տարա, իսկ 1967թ. ծնված Վ. Ս-ին (բն. է նույն գյուղում) պատկանող հանգստյան գոտուց՝ 3 հատ ինքնաեռ:
Գողոնը մասամբ առգրավված է: