ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.11.2014 16:54
Գողություն կացարանից
Նոյեմբերի 13-ին 1976թ. ծնված Գ. Մ-ն (բն. է Ասկերանի շրջանի Տիգրանակերտի տեղանքում գտնվող կացարանում) հեռախոսով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ իր կացարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտքի դռան կողպեքը ջարդելով մուտք են գործել նշված կացարան և գողացել բջջային հեռախոս, 10 կգ ընկույզ, միրգ և բանջարեղեն պատճառելով` նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 1995թ. ծնված Ս. Մ-ն, 1995թ. ծնված Վ. Պ-ն, 1995թ. ծնված Ա. Ղ-ն և 1995թ. ծնված Ս. Ն-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: