ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.01.2016 16:12
Գողություն է կատարել՝ օգտվելով տանտիրոջ բացակայությունից
Հունվարի 17-ին Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղի բնակիչ, 1948թ. ծնված Վ. Վ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով իր բացակայությունից, մուտք է գործել իր տան հյուրասենյակ և գաղտնի հափշտակել արբանյակային ալեհավաքը` պատճառելով 15.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը 2015թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կատարել է նույն գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Ռ. Շ-ն:
Գողոնն առգրավված է: