ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.09.2018 11:38
Գողություն ավտոմեքենայի սրահից
Ս.թ. սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջբաժին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ ՀՀ Գյումրի քաղաքի բնակիչ, 1991թ ծնված Վ. Ա-ն դիմել է, որ սեպտեմբերի 16-ին ժամը 08:00-ից մինչև ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, Հադրութ քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 8 տան մոտ կայանված «Սիատ Կոռդորա ավտոմեքենայի սրահից անհայտ անձը գողացել է իրեն պատկանող «Սամսունգ Ա-5» տիպի բջջային հեռախոսը՝ պատճառելով 100.000 դրամի գույքային վնաս: