ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2015 17:08
Գողության դեպքեր
Մարտի 19-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Ժ. Մ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ մարտի 3-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք «Դիլիղարդա» կոչվող տեղամասում կայանված` իրեն պատկանող «ԴՏ-75» մակնիշի տրակտորից գողացել են բազմապլոնժերային մեխանիզմը և բանալիները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը մարտի 12-ին կատարել են ՀՀ Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչներ` 1970թ. ծնված Հ. Ղ-ն և 1978թ. ծնված Հ. Գ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
****
Մարտի 19-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Հ. Թ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 27-ից մինչև ս.թ. մարտի 19-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել իրեն պատկանող պահեստ և գողացել «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի շարժիչ:
Վնասի չափը պարզվում է:
****
Մարտի 19-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վաղազին գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Ս. Մ-ի շուրջ տարած աշխատանքների արդյունքում պարզել են, որ վերջինս ս.թ. հունվարի 28-ին` ժամը 18:05-ի սահմաններում, պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել Արախիշ գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ք-ի տուն և գողացել վերջինիս պատկանող 1 փողանի 16 մմ տրամաչափի ողորկափող հրացան, իսկ նույն գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Մ. Մ-ի (նախկինում դատված) շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարտի 13-ին գյուղի հարակից արոտավայրից գողացել է Վակունիս գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Հ. Ա-ին պատկանող 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը և հաջորդ օրը համագյուղացի` 1963թ. ծնված Ա. Մ-ի (նախկինում դատված) հետ մորթել և վերջինիս պատկանող ավտոմեքենայով տեղափոխել քաղաք Ստեփանակերտ ու վաճառել: