ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.02.2016 17:42
Գողության դեպքեր
Փետրվարի 20-ին Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամասի N տան բնակիչ, 1964թ. ծնված Ն. Շ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ փետրվարի 15-ի գիշերը, անհայտ անձը իրենց տան բակում գտնվող հավաբնից գողացել է 3 հավ և 1 հնդկահավ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը փետրվարի 14-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, կատարել են նույն թաղամասում բնակվող՝ անչափահասներ, 2000թ. Ա. Ի-ն և 2001թ. ծնված Ա. Ե-ն:
*****
Փետրվարի 20-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1954թ. ծնված Ա. Ս-ն ոստիկանության Ասկերանի շրջբաժին է դիմել այն մասին, որ հունվարի 10-ից մինչև փետրվարի 20-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք Դահրավ գյուղի տարածքում տեղակայված՝ իրեն պատկանող հանգստյան գոտում գտնվող երկհարկանի շինության առաջին հարկի մուտքի դուռը մեխանիկական ներգործությամբ բացելու միջոցով գողացել են 6 հատ ինքնաեռ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը, հունվարի 20-ին և 23-ին, կատարել են Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակիչ, 1998թ. ծնված Ն. Պ-ն, Տիգրան Մեծի փողոցի N տան բնակիչ, 1997թ. ծնված Տ. Գ-ն և Բաղրամյան փողոցի թիվ 2բ շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Ս. Մ-ն
Գողոնը մասամբ առգրավված է:
*****
Փետրվարի 20-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակչուհի, 1988թ. ծնված Ա. Հ-ի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս, փետրվարի 19-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով տան բնակիչների բացակայությունից, մուտք է գործել համագյուղացի, 1984թ. ծնված Ֆ. Ղ-ի տուն և գողացել 190.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
*****
Փետրվարի 12-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի բնակչուհի, 1969թ. ծնված Լ. Խ-ի պայուսակից անհայտ անձի կողմից 72.000 դրամ գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է համագյուղացի, 1957թ. ծնված Կ. Ա-ն:
Գողոնն առգրավված է:
*****
Փետրվարի 20-ին ոստիկանության Շուշիի շրջբաժնում գրություն է ստացվել այն մասին, որ Շուշի քաղաքի Սողոմոնյան փողոցի N տան բնակիչ, 1998թ. ծնված Ա. Բ-ն և Ն.Դումանի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 2000թ. ծնված Դ. Գ-ն, նախնական համաձայնությամբ, հունվարի 14-ին, Պռոշյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակչուհի, 1952թ. ծնված Լ. Մ-ի հավաբնից գողացել են 8000 դրամ արժողությամբ 2 հավ, իսկ հունվարի 28-ին, նույն փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակչուհի, 1965թ. ծնված Ծ. Բ-ին պատկանող՝ բակում գտնվող հավաբնից` 12000 դրամ արժողությամբ 3 հավ: