ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.02.2017 16:52
Գողության դեպքեր
Փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ն. Մ-ն դիմել էր իրեն պատկանող պլաստիկ քարտը անհայտ հանգամանքներում կորցնելու մասին:
Պլաստիկ քարտը հայտնաբերելու կապակցությամբ վերսկսված ստուգումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձի կողմից նույն քարտից 2016թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Երևան քաղաքում տեղակայված «Առեքսիմ բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից պարբերաբար հափշտակվել է ընդհանուր 195.000 ՀՀ դրամ:
*****
Փետրվարի 21-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Կ. Ղ-ն դիմել է այն մասին, որ փետրվարի 20-ի ժամը 10:00-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը պատուհանի ապակին ջարդելու միջոցով մուտք է գործել իր տուն և գողացել 10.000 ՀՀ դրամ գումար:
*****
Փետրվարի 21-ին Հադրութի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի, 1957թ. ծնված Ս. Ս-ն դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել իր տուն և գողացել 8 կտոր ոսկյա զարդեր ու 101.400 ՀՀ դրամ:
*****
Փետրվարի 22-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ, 2000թ. ծնված Վ. Մ-ն փետրվարի 1-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար մուտք է գործել նույն գյուղում տեղակայված՝ 1968թ. ծնված Ն. Ս-ին պատկանող խանութ և գողացել 31.000 ՀՀ դրամ և տարբեր տեսակի ապրանքներ:
Վնասի չափը պարզվում է: