ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2016 16:21
Գողության բացահայտում
Մարտի 23-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակչուհի, 1982թ. ծնված Ս. Ա-ին պատկանող խանութից անհայտ անձի կողմից գողություն կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ս. Ս-ն:
Ս. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Գողոնը մասամբ առգրավված է:
*****
Մարտի 29-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցի 3-րդ փակուղու N բնակիչ, 1980թ. ծնված Ա. Բ-ն, 2011թ. գարնանը, Բրյուսովի փողոցի N տան բնակիչ, 1967թ. ծնված Գ. Պ-ին պատկանող առանձնատան բակից գաղտնի հափշտակել է զոդման սարք և իրացրել 25.000 դրամով
Գողոնն առգրաված է: