ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2016 18:39
Գողության 2 դեպք
Հունիսի 30-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է ստացվել Բաղրամյան 1-ին նրբանցքի N տան բնակչուհի, 1953թ. ծնված Բ. Մ-ի դիմումն այն մասին, որ իր տնից և բակից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ 2015թ. ապրիլից մինչև 2016թ. մայիսն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Բ. Մ-ին պատկանող առանձնատուն և գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր և շինանյութեր:
****
Հունիսի 30-ին շրջդատախազությունից ոստիկանության Հադրութի շրջբաժնում նյութեր են ստացվել այն մասին, որ ս.թ. մայիսի 2-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, ապօրինի մուտք գործելով Շմավոնի փողոցի N տան բնակիչ, 1958թ. ծնված Լ. Բ-ին պատկանող առանձնատուն, գողացել է 46.000 դրամ կանխիկ գումար, իսկ տան բակից՝ կացին: