ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2016 16:51
Գողության 2 դեպք
Օգոստոսի 13-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ, 1939թ. ծնված Գ. Հ-ի դիմումի ստուգման ընթացքում պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերից մինչև 2016թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում համագյուղացի, 1971թ. ծնված Վ. Մ-ն, աշխատելով որպես հովիվ, Գ. Հ-ին պատկանող հոտից գաղտնի հափշտակել է 18 գառ:
*****
Օգոստոսի 14-ին Շուշի քաղաքի Պ. Պռոշյան փողոցի թիվ 5 շենքի N բնակչուհի, 1986թ. ծնված Ե. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 21:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք գողացել են նշված շենքի բակում կայանված՝ իր ամուսնու կողմից շահագործվող ավտոմեքենայի մարտկոցը: