ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.11.2015 14:25
Գողացված ոսկյա զարդերի գինը 250.000 դրամ է կազմում
Նոյեմբերի 2-ին Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հ. Ս-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. հոկտեմբերի 27-ի ժամը 16:00-ից մինչև ժամը 19:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, հարմարեցված բանալիով դուռը բացելով, մուտք է գործել իրեն հատկացված բնակարան և ննջասենյակում գտնվող պահարանից հափշտակել 4 կտոր ոսկյա զարդեր` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: