ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.02.2016 16:56
Գողացել է պարենային ու կենցաղային ապրանքներ
Փետրվարի 22-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողների կողմից՝ 1977թ. ծնված Վ. Ա-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս, 2015թ. նոյեմբերին, չկողպված դռնով մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ազգալդյան փողոցի N տան բնակչուհի, 1956թ. ծնված Օ. Օ-ին պատկանող խանութ և հափշտակել պարենային ու կենցաղային ապրանքներ:
Գողոնն առգրավված է: