ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.03.2017 16:13
Գողացել է ճաղավանդակներ
Մարտի 20-ին ստացված տեղեկությունների սոտւգման արդյունքում պարզվել է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Ա. Ս-ն նույն գյուղում տեղակայված «Տիգրան Մեծ» ՍՊԸ-ին պատկանող չհսկվող շինարարական տարածքից գողացել է ընկերությանը պատկանող թվով 7 հատ մետաղյա անկյունակներով պատրաստված ճաղավանդակներ, որոնք տեղափոխել և պահել է իր տանը կից անասնագոմում:
Ա. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Գողոնն առգրավված է: