ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.01.2019 12:08
Գողացել է էլեկտրաերկաթհատիչ
Ս.թ. հունվարի 15-ին, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում տեղակայված «Շինհարթակ» ՓԲԸ-ից գողություն կատարելու փաստով ձերբակալված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Գ. Հ-ն 2018թ. դեկտեմբեր ամսվա սկզբներին Ստեփանակերտ քաղաքի Ն. Ստեփանյանի անվան մարզադաշտի զուգարանի ներսից գողացել է «DWT» մոդելի էլեկտրաերկաթհատիչ, որը պատկանում է «Շինհարթակ» ՓԲԸ-ին և 15.000 դրամի դիմաց նույն օրը վաճառել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ա. Պ-ին:
Գողոնն առգրավված է ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։