ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2016 16:37
Գողացել է 5 թև հավ
Հունվարի 21-ին Մարտակերտ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1948թ. ծնված Բ. Գ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժին է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակի հավաբնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սամաններում, Թ. Ավթանդիլյան փողոցի N տան բնակիչ, 1972թ. ծնված Ա. Կ-ն չկողպված դուռը բացելու միջոցով մուտք է գործել Բ. Գ-ին պատկանող հավաբուն և գողացել 5 թև հավ: