ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2021 16:32
Գողացել են օղի թորելու պղնձե կաթսան
Հունվարի 27-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Բ. Ղ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ 2020թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել իր հանգուցյալ հոր՝ Ա. Ղ.-ին պատկանող առանձնատան նկուղ և գողացել օղի թորելու պղնձե կաթսան իր կափարիչով:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը հունվարի 22-ին ժամը 22:00-ի սահմաններում կատարել են Մարտակերտի շրջանի բնակիչ 1993թ.ծնված Ժ. Ղ.-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Հ. Ս.-ն :
Գողոնը վերցված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: