ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2014 15:56
Գողացել են ոսկյա մատանիներ
Օգոստոսի 11-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Մ. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ օգոստոսի 10-ին` ժամը 20:00-ից մինչև 20:25-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք չկողպված դռնով մուտք են գործել Մ. Հ-ի տան երկրորդ հարկ և ննջասենյակի պահարանում գտնվող պայուսակից գողացել վերջինիս կնոջը`1990թ. ծնված Ա. Հ-ին պատկանող 2 հատ ոսկյա մատանիները` պատճառելով 137.000 դրամի նյութական վնաս: