ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2021 10:18
Գողացել են հնդկահավեր
Մարտի 6-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտունի փողոցով շրջագայության ժամանակ մայրաքաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Ս. Հ.-ն տեղեկացրել է, որ մարտի 3-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Մարտունի փողոցի տներից մեկի բակում առկա հավաբնից գողացել է իրեն պատկանող 4 թև հնդկահավը:
Կատարված ստուգումներից պարզվել է, որ նշված գողությունը մարտի 3-ին ժամը 22:00-ի սահմաններում կատարել է մայրաքաղաքի բնակիչ, Գ. Հ.-ն, ով նույն օրը 3 թև հնդկահավը վաճառել Ասկերան քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Վ. Գ.-ին և մեկ թևը նվիրել Ասկերան քաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Ե. Գ.-ին։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: