ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.07.2016 12:01
Գողացել են խոտի 29 տուկ
Հուլիսի 11-ին Հադրութի շրջանի Կարենավան գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Դ. Բ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ նշված գյուղի վարչական տարածքում տեղակայված անասնաֆերմայի տարածքից «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով գողություն է կատարվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի բնակիչներ` 1985թ. ծնված Ա. Ղ-ն, եղբայրներ՝ 1984թ. ծնված Դ. Ս-ն և 1989թ. ծնված Կ. Ս-ն իրենց պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով ՀՀ Գորիս քաղաքի Բակունցի փողոցի N տան բնակիչ, 1960թ. ծնված Մ. Պ-ին պատկանող նշված անասնաֆերմայի տարածքից գողացել են խոտի 29 տուկ, տեղափոխել ու թաքցրել Մխանց գյուղի տարածքում:
Գողոնն առգրավված է: