ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 10:36
Գողացել են ավտոմեքենան և վաճառել
Հունվարի 11-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 2006թ.ծնված Ա. Ղ.-ն և 1998թ.ծնված Վ. Ս.-ն 2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար քաղաքի «Կալ» կոչվող տեղամասից գողացել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Հ. Պ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և վաճառել Մարտունի քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Է. Պ.-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունի շրջանային բաժինը։