ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.10.2014 15:06
Գողացել են 3.500 դոլար և կես միլիոն դրամ
Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 11 շենքի N բնակարանի բնակչուհի, 1965թ. ծնված Ռ. Մ-ն հեռախոսով ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հոկտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը չպարզված հանգամանքներում մուտք է գործել նշված բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել 3.500 ԱՄՆ դոլար ու 500.000 ՀՀ դրամ: