ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.08.2018 11:26
Գողացած հեռախոսը վաճառել է մայրաքաղաքում
Օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ՔՀԲ օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը մայրաքաղաքի բնակիչ,1995թ. ծնված Գ Հ-ն Լուսաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Նորայր Զաքարյան» ԱՁ հանգստի գոտուց գողացել է Մարտունու շրջանի բնակիչ ,1998թ.ծնված Վ. Ա-ին պատկանող «SAMSUNG A-3>> տեսակի բջջային հեռախոսը, որն էլ 25.000 դրամով վաճառել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայի դիմաց գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կետում: