ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.09.2020 13:43
Գաղտնի քանդել է քարաղյուս
Սեպտեմբերի 14-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ,1970թ.ծնված Ա. Ա.-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունք հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ,1985թ.ծնված Մ. Դ.-ն Արծվաշեն համայնքի Մխանց գյուղի վարչական տարածքի հին գերեզմանոցից գաղտնի քանդել է թվով 125 հատ քարաղյուս, որն էլ վաճառելու նպատակով Բերձոր քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Հ. Խ.-ին պատկանող «ԿԱՄԱԶ-55111» մակնիշի ավտոմեքենայի թափքը բարձելու ընթացքում կանխվել է Ա. Ա.-ի կողմից:
Վնասի չափը պարզվում է :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: