ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Գազելը վրաերթի է ենթարկել 51-ամյա բնակչուհուն
Հունիսի 7-ին ժամը 15:40-ին Ստեփանակերտ քաղաքի Միրզաբեկյան փողոցի N տան բնակիչ 1984թ. ծնված Ա. Մ-ն, վարելով «ԳԱԶ 2705-2222» ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի 48.2/9 հասցեում տեղակայված «Բարի հոգի» խանութի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Պարսեղով փողոցի N տան բնակիչ 1966թ. ծնված Օ. Դ-ին, ինչի հետևանքով վերջինս, ձախ ուսոսկրի ստորին երրորդականի կոտրվածքով և սալջարդ վնասվածքներով, տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: