ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.01.2016 16:33
Բջջային հեռախոսի գողությունը բացահայտվել է
Հունվարի 14-ին Մարտակերտ քաղաքի Ազգալդյան փողոցի N տան բնակիչ, 2000թ. ծնված Վ. Ա-ին պատկանող «Սամսունգ Գալաքսի S-2» տիպի բջջային հեռախոսը կորելու փաստով վերսկսած ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ, 2000թ. ծնված Ա. Խ-ն, բնակվելով Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված հյուրանոցում, 2015թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, հյուրանոցի սպասարկման սրահի աշխատակցուց վերցնելով քարտ-բանալին՝ մուտք է գործել Վ. Ա-ի սենյակ և գողացել վերջինիս պատկանող նշված հեռախոսը:
Գողոնն առգրավված է: